25.11.2024
ԱՄՆ-ը «Բասիջ»-ին աջակցելու համար իրանական ընկերությունների դեմ պատժամիջոցներ է սահմանել
prev Նախորդ նորություն

Ռազմական փորձագետ. ՌԴ-ն զերծ է պահում ղարաբաղյան հակամարտության կողմերին ռազմական բախումից

Ղարաբաղյան խնդիրը չունի ռազմական լուծում, կողմերը պետք է գտնեն լուծումներ, ինչը բարդ է և երկարաժամկետ: Սակայն ռազմական հակամարտությունը բարգավաճում ու խաղաղություն չի բերի տարածաշրջանին ու կողմերին: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Վադիմ Կոզյուլինը:

Ըստ նրա, ՌԴ-ն բարդ իրավիճակի մեջ է հայտնվել, քանի որ ցանկանում է սերտ հարաբերություններ պահպանել երկու կողմերի հետ էլ:


Նրա խոսքով, ՌԴ-ն պահպանում է բալանսը կողմերի միջև ու հեռու է պահում նրանց հակամարտության թեժ փուլից, ինչի համար էլ նրան քննադատում են թե ներսում , թե դրսում:


Ըստ նրա, Ադրբեջանը մեծ գումարներ է ծախսում ու ավելացնում իր ռազմական ներուժը, սակայն Ղարաբաղում հաղթանակը գնահատվելու է ոչ թե գումարներով, այլ մարդկային մեծ զոհերով ու ավերածություններով: