21.04.2025
Հաշքաջիի սպանության մեջ կասկածվողները կապված են սաուդցի գահաժառանգ արքայազնի հետ. ԶԼՄ-ներ
prev Նախորդ նորություն

Անկարայում Էրդողանը բանակցություններ է վարել Պոմպեոյի հետ

Չորեքշաբթի Անկարայում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը բանակցություններ է վարել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, որն աշխատանքային այցով երկիր է ժամանել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Թուրքիայի առաջնորդի մամուլի ծառայությունից:

«Թուրքիա այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն երկրի նախագահ Թայիփ Էրդողանի հետ հանդիպել է Էսենբողա (Անկարա) օդանավակայանում: Բանակցությունները տեւել են 40 րոպե»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Պոմպեոյի հետ Էրդողանի հանդիպումը տեղի է ունեցել օդանավակայանում, քանի որ բանակցություններից անմիջապես հետո թուրք առաջնորդը այցով Մոլդովա է մեկնում:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Անկարայում Պոմպեոյի բանակցությունների ժամանակ քննարկվելու է Սիրիայի հարցը: Երկրի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Պոմպեոյի հետ բանակցությունների թեմաներից մեկն է լինելու սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի գործը:

Պետքարտուղարության հաղորդմամբ՝ Պոմպեոն նաեւ Թուրքիային կառաջարկի օգնություն անհետացած լրագրողի քննության գործում եւ «կողջունի ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին ազատելու թուրքական իշխանությունների որոշումը»: Կողմերը նաեւ կքննարկեն 2 երկրների համար նշանակություն ունեցող այլ հարցեր:

Իրանի ԱԳ նախարարը ԱՄՆ պատժամիջոցները մարդու իրավունքների նկատմամբ անարգանք է անվանել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան