23.11.2024
Թրամփն աջակցում է Իրանի դեմ իսրայելական կողմի գործողություններին. Նեթանյահու
prev Նախորդ նորություն

Ռուսական С-300 համակարգերը Սիրիայում կկառավարեն իրանցի զինվորականները

Ռուսաստանից Սիրիա մատակարարված С-300 զենիթահրթիռային համակարգերը Սիրիայի տարածքում կկառավարեն իրանցի մասնագետները: Այս մասին գրում է DEBKAfile պորտալը, որը հայտնի է ամերիկյան ու իսրայելական հետախուզական ծառայությունների հետ իր կապերով:


Նշվում է, որ ՌԴ-ն հատուկ Սիրիա է ուղարկել նույն առանձնահատկություններով համակարգեր, որոնք ստացել է Իրանը 2016-ին: Ըստ աղբյուրի՝ ներկայում ընթանում է իրանցի զինվորականների տեղափոխումը Սիրիայի տարածք:


Պորտալն ընդգծել է, որ ռուսաստանյան կողմը նախընտրում է չբացել փակագծերը, թե ով է կառավարելու իր ՀՕՊ համակարգերը: Նաև չի բացառվում, որ Ռուսաստանը նման քայլի է դիմել իր զինվորականներին վտանգի տակ չդնելու համար:


Մոսկվան Սիրիային զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու որոշում է կայացրել, երբ սեպտեմբերի 17-ին Սիրիայում խոցվել էր ռուսական Իլ-20 հետախուզական օդանավը, որը վերադառնալիս էր եղել «Խմեյմիմ» ռազմաբազա: