23.11.2024
Սոյլու. Իրանն ու Թուրքիան հաջողությամբ համագործակցում են ահաբեկչության դեմ պայքարում
prev Նախորդ նորություն

Սիրիայի ու Իրաքի պատերազմից հետո Դիմադրության ճակատը ավելի հզոր է դարձել

Իսլամական հեղափոխության պահակազորի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Մոհամմեդալի Ջաաֆարին «Ալ-Մասիրա» հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է, որ Սիրիայի ու Իրաքի պատերազմից հետո Դիմադրության ճակատը ավելի հզոր է դարձել և Դիմադրության առանցքի հետ կապված որևէ մտահոգություն գոյություն չունի:


Նրա խոսքով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սխալվում է ենթադրելով, որ իր իշխանության հասնելուց հետո Իրանը թուլացել է:

«Եթե Թրամփի ընդգծմամբ ավելի վաղ և մինչև իր իշխանության հասնելն Իրանը կարող էր 12 րոպեի ընթացքում հակառակորդի դիմաց ինքնապաշտպանության անցնել, այսօր այդ ժամանակամիջոցը կրճատվել է»,-հայտարարել է Իսլամական հեղափոխության պահակազորի գլխավոր հրամանատարը:

Գեներալ-մայոր Մոհամմեդալի Ջաաֆարին անդրադառնալով այն կետին, որ պայքարի ճակատներում իր ներկայությամբ Իրանի ու իսլամական հեղափոխության հզորությունը մեծացել է, հավելել է. «Եթե Իրանի անվտանգությունը խաթարվի դրան պատասխանելու հարցում մեկ պահ անգամ չենք տատանվելու»: