ՌԴ ՊՆ-ն Միջերկրական ծովում տեղակայում է մարտական նավերի ամենահզոր խմբաքանակը. նման թվով նավեր ՌԴ-ի` սիրիական հակամարտությունում մասնակցությունից ի վեր առաջին անգամ են գրանցվում. գրում է Известия-ն:Պարբերականի տվյալներով` խմբաքանակը ներառում է Հյուսիսային, Բալթիկ և Սևծովյան նավատորմերի 10 նավ:Միևնույն ժամանակ, սիրիական խորհրդարանի մամուլի խոսնակ Նաջի Հաբիդը պարբերականի հետ զրույցում նշել է, որ ռուսական ռազմական նավերի ներկայությունը Սիրիայում համապատասխանում է միջազգային իրավունքին և արժանացել է սիրիական իշխանությունների հավանությանը: