25.11.2024
Էրդողանը աշխարհին կոչ է արել «կանգնեցնել Բաշար Ասադին»
prev Նախորդ նորություն

Ռոհանի. ԱՄՆ-ն մեկուսացած է միջազգային ասպարեզում

ԱՄՆ-ն այժմ մեկուսացած է միջազգային ասպարեզում, որ նույնիսկ Վաշինգթոնի սերտ դաշնակիցները «հեռու են իրենց պահում» միակողմանի միջոցներից: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է Tasnim-ը:

Նրա խոսքով, այսօր Միացյալ Նահանգներում քիչ թվով գիտնականներ, մտավորականներ եւ մեկնաբաններ կան, որոնք համաձայն են Սպիտակ տան պաշտոնյաների հետ, ընդ որում նրանցից մի քանիսը նրանց (վարչակազմի պաշտոնյաներ) հիմարներ եւ ապուշներ են անվանում, ինչը հատուկ չէ ամերիկյան պատմության համար:

«Այսօր ԱՄՆ-ն չունի դաշնակիցներրի քաղաքական աջակցությունը, անգամ ավանդական դաշնակիցներն են հեռացել այդ երկրից եւ հպարտանում են դրանով», - ասել է նա:

Վաշինգթոնն այժմ վատագույն իրավիճակում է, նշել է նա, նշելով, որ անգամ միջազգաին կազմակերպությունները, ինչպիսիք են ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ը, ԱԷՄԳ-ն դեմ են արտահայտվում ԱՄՆ-ի քաղաքականությանը: