24.04.2025
ԱՄՆ-ն Վրաստանի ամենակարեւոր ռազմավարական գործընկերն է. Կոբախիձե
prev Նախորդ նորություն

Էրդողանը աշխարհին կոչ է արել «կանգնեցնել Բաշար Ասադին»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամերիկյան The Wall Street Journal թերթում կոչ է արել աշխարհին կանգնեցնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:

Էրդողանը կարծում է, որ եթե Սիրիայի նախագահի ենթակայության տակ գտնվող ուժերը գրոհեն սիրիական Իդլիբ շրջանը, ապա դրա արդյունքը հումանիտար և աշխարհաքաղաքական աղետը կլինի:

Էրդողանի խոսքով՝ ԴԱԻՇ-ի հզորացումը Սիրիայում ներկայումս տիրող իրավիճակի հետևանքն է, այլ ոչ թե պատճառը: Թուրքիայի նախագահն ավելացնում է, որ անհրաժեշտ է Իդլիբում զսպել բռնությունը միջազգային ուժերի օգնությամբ, այլապես դա կհանգեցնի ահաբեկչության նոր օջախների ձևավորմանը: Նա նաև նշել է, որ Իդլիբում մինչ օրս ահաբեկչական միավորներ են գործում և դրանց ոչնչացումը հնարավոր է միայն միջազգային հակաահաբեկչական գործողությամբ:

Էրդողանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին մեղադրել է այն բանում, որ Իդլիբում վերջինիս գործողությունների նպատակը ոչ թե ահաբեկչության ոչնչացումն է, այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի դեմ պայքարը: Այդպիսով, ըստ Էրդողանի, սիրիական ռեժիմը սպառնալիք է բերում Թուրքիայի, Եվրոպայի և այլ երկրների համար:

Ռոհանի. ԱՄՆ-ն մեկուսացած է միջազգային ասպարեզում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար