Իրանին ուղղել չի կարելի, մինչև նա ինքը չուղղվի. Հեյլի
Վերջին հաշվով, Իրանին չի կարելի ստիպել փոխել ուղղությունը և հրաժարվել Մերձավոր Արևլքում իր ազդեցությունն ընդլայնելուց: Fox News հեռուստաընկրության եթերում այդպիսի կարծիք է հայտնել ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին:
Նա հիշեցրել է, որ օգոստոսի 7-ին ԱՄՆ-ն վերականգնել է նախկինում չեղարկված որոշ պատժամիջոցներ, իսկ նոյեմբերի 5-ին կգործարկվեն նավթի և արտասահմանյան բանկերի հետ կապված պատժամիջոցները:
«Սակայն վերջիվերջո ոչինչ չի ուղղի Իրանին, մինչև նա ինքը չուղղվի: Նախագահ Թրամփն, ամեն դպքում, հայտարարել է, որ մենք այլևս մտադիր չենք սպասել: Իրանն արդեն զգում է ամերիկյան պատժամիջոցների ցավոտ ազդեցությունը և թուլանում է, իսկ մենք կխեղդենք նրան այն աստիճան, մինչև ստիպված կլինի զբաղվել բալիստիկ հրիթռների և ահաբկիչների աջակցության խնդիրներով»,- հավելել է նա: