Իրաքի եւ Սիրիայի հայերը երախտապարտ են ԻՀՊԿ-ին ահաբեկիչներից պաշտպանելու համար
Իրաքի եւ Սիրիայի հայերը, ինչպես նաեւ ասորիները, երախտապարտ են ԻՀՊԿ-ին, մասնավորապես, «Քուդս»-ի զորքի հրամանատար, գեներալ Կասեմ Սուլեյմանիին «Իսլամական պետության» ահաբեկիչներից պաշտպանելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանում պարսկական հրեաների ներկայացուցիչ, պատգամավոր Սիամակ Մորեխ Սեդղը, հաղորդում է Mehr-ը:
Խոսելով Բրյուսել կատարած այցի մասին, որի ընթացքում նա հանդիպել է եվրոպացի խորհրդարանականների հետ, իրանցի պատգամավորը նշել է, որ ընդգծվել է Իրանի դերն ահաբեկչության դեմ պայքարում:
«Մենք ընդգծել ենք, որ տարածաշրջանում Իրանի ներկայությունը ուղղված է տարածաշրջանի ժողովուրդների պաշտպանությանը: Այս հարցում Իրանի ավանդի լավագույն օրինակն այն է, թե ինչպես է Իրանը պաշտպանել կրոնական փոքրամասնություններին, հատկապես Իրաքի հայերին եւ ասորիներին ահաբեկիչներից», - հավելել է նա: