25.11.2024
ՄԱԿ. Իդլիբն ավելի քան 30 հազար մարդ է լքել ռազմական գործողությունների հետևանքով
prev Նախորդ նորություն

Փորձագետ. ՌԴ-ն ու Իրանը փորձում են ոչնչացնել ծայրահեղական խմբերը Սիրիայում

Arab center for research and studies-ի փորձագետ Մուսթաֆա Սալահը հայտարարել է, որ Իդլիբում ռազմական գործողությունները ցուցադրում են Սիրիայի, Իրանի ու ՌԴ-ի ցանկությունն ոչնչացնել ծայրահեղական խմբերը Սիրիայում:


Նա նշել է, որ ՌԴ-ն ու Իրանը ցանկանում են ոչնչացնել ծայրահեղական խմբերը` նրանց կողմից հարձակումներից խուսափելու համար:

Ըստ նրա, ծայրահեղականների մեծ մասը ժամանել են Սիրիա Կովկասի հանրապետություններից, ինչպես նաև ԽՍՀՄ նախկին երկրներից:

Նա հավելել է, որ դա ուղիղ սպառնալիք է ՌԴ-ին, եթե այդ մարդիկ վերադառնան հայրենիք: