Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի կինը՝ Ասմա Ասադը, ում մոտ ուռուցքային հիվանդություն են հայտնաբերել, դիմել է երկրի բնակիչներին: Այս մասին հայտնում է երկրի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:«Ես ժողովրդի մի մասն եմ, որը ուսուցանեց դիմացկունության, ուժի եւ դժվարություններին դիմակայելու աշխարհին: Իմ վճռականությունը բխում է ձեր վճռականությունից եւ անցած բոլոր տարիների դիմացկունությունից»,- հայտարարել է նա:Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայի նախագահի կինը՝ Ասմա Ասադը, բուժում է անցնում, նրա մոտ ուռուցքային հիվանդություն են հայտնաբերել: