Գերմանացի լրագրողը Թուրքիայից 1 մլն լիրա կպահանջի իրեն կալանավորելու համար
Գերմանացի լրագրող Դենիզ Յուջելը, որը Թուրքիայում ավելի քան մեկ տարի բանտարկված էր, Թուրքիայի իշխանություններից վնասի փախհատուցում է պահանջելու: Այս մասին հայտնում է «Թղթակիցներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության գերմանական բաժանմունքը, փոխանցում է «Գերմանական ալիքը»:
Յուջելը Թուրքիային մեղադրում է իրեն ապօրինի բանտարկելու համար, իրեն հասանելիք փոխհատուցման չափը նա գնահատել է մեկ միլիոն թուրքական լիրա (մոտ 135 հազար եվրո):
Die Welt պարբերականի լրագրող Դենիզ Յուջելը, որը Թուրքիայի եւ Գերմանիայի քաղաքացիություն ունի, 2017 թվականի փետրվարի 14-ին Ստամբուլում կամավոր ոստիկանություն էր ներկայացել հարցաքննության, որից հետո հսկողության տակ էր վերցվել:
Ավելի ուշ դատարանը նրան կալանել էր՝ կասկածելով «ահաբեկչության քարոզչության» եւ «ազգամիջյան ատելության հրահրման» մեջ: Յուջելին ազատել էին 2018-ի փետրվարին, այդ նույն ժամանակ էլ նա ստացել էր այս 2 հոդվածներով մեղադրյալի կարգավիճակ: Նրա գործով դատավարությունը շարունակվում է: