24.04.2025
Փորձագետ. Իրանի, Թուրքիայի և ՌԴ մերձեցումը ուղեկցվելու է տարածաշրջանից ԱՄՆ-ի դուրս մղմամբ
prev Նախորդ նորություն

Էրդողանը կմեկնի Ղրղզստան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է պաշտոնական այցով մեկնել Ղրղզստան:


Էրդողանը Ղրղզստանում կլինի սեպտեմբերի 1-2-ին՝ նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հրավերով։


Երկու երկրների նախագահները կմասնակցեն Թուրքիայի և Ղրղզստանի միջև ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի 4-րդ նիստին, կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացման, տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման ու տարածաշրջանային խնդիրների հետ կապված այլ հարցեր։


Ակնկալվում է նաև, որ կողմերը կստորագրեն մի շարք համատեղ համաձայնագրեր։

Շոշափել մերձավորարևելյան շուկայի պահանջարկը. ՀՀ-ն կմասնակցի Դամասկոսի միջազգային էքսպոյին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար