4.07.2025
Պետդումայում Իսրայելի գործողություններն «ագրեսիայի ակտ» են անվանել
prev Նախորդ նորություն

Սիրիայի իշխանությունները մտադիր են ազատագրել Իդլիբը

Սիրիայի իշխանությունները ողջունել են երեկ Սոչիում ՌԴ-և Թուրքիայի միջև սիրիական Իդլիբի հարցով ձեռք բերված պայմանավորվածությունը: Այդ մասին հայտնել է Սիրիայի ԱԳՆ-ում աղբյուրը. տեղեկացնում է РИА Новости-ն:

Աղբյուրը նաև հավելել է, որ իշխանությունները մտադիր են ամբողջությամբ ազատագրել Իդլիբը գրոհաիններից կամ ուժային մեթոդներով կամ հրադադարի ձեռքբերմամբ:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ընթացքում իրենք որոշում են ընդունել սիրիական Իդլիբ նահանգի շփման գծի երկայնքով 15-20 կմ խորությամբ ապառազմականացված գոտու ստեղծման վերաբերյալ:

Թուրքիան մտադիր է մտնել աշխարհի խոշորագույն տնտեսությունների թոփ-10
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով