Պուտինը նշել է Իլ-20-ի խոցման պատճառը
Սիրիայում ռուսական Իլ-20-ի կործանման պատճառն այն էր, որ չի պահպանվել վտանգավոր միջադեպերի կանխման վերաբերյալ ռուս-իսրայելական պայմանավորվածությունը: Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին, ով զանգահարել էր իրեն և ցավակցությւոն հայտնել. հայտնում է Կրեմլի կայքը:
«ՌԴ նախագահը կոչ է արել իսրայելական կողմին այսուհետ թույլ չտալ նման իրավիճակների կրկնություն»,-ասված է հաղորդագրությունում:
Կրեմլը նաև հաստատել է, որ Նեթանյահուն խոստացել է Մոսկվա ուղարկել Իսրայելի ՌՕՈՒ-ի հրամանատարին, ով պետք է ռուսական կողմին տեղեկատվություն տրամադրի իսրայելական ավիացիայի գործողությունների մասին:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայում, իսկ սիրիական ուժերը պաշտպանվելիս խոցել են ռուսական Իլ-20-ը, որը եղել է դեպքի վայրից ոչ հեռու: Զոհվել է 15 զինվոր: