24.04.2025
Փորձագետ. Լիբերմանը Բաքվում կքննարկի ռազմա-տեխնիկական համագործակցության հարցեր
prev Նախորդ նորություն

Մենք գիտեինք, որ Ասադը պահել է քիմիական զենքի մի մասը. Քերի

Բարաք Օբամայի վարչակազմը գիտեր, որ Սիրիայի կառավարությունը իբր չի վերացրել քիմիական զենքի բոլոր պաշարները: Այդ մասին Fox News հեռուստաալիքի եթերում պնդել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին. հայտնում է Ռոսբալտ-ը:


«Իրենք ասել են, որ հայտարարագրված քիմիական զենքը վերացվել է 100 տոկոսով: Դա այն էր, ինչ կարողացել էր հայտնաբերել Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպությունը»,- նշել է նա:


Ըստ Քերիի` իրենք գիտեին, որ Ասադը պահել է մի մասը, և ԱՄՆ-ը փորձել է դրանով գնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, սակայն չի կարողացել, քանի որ Ռուսաստանն իբր սկսել է իր խաղերը:

Թուրքիան զենք է մատակարարել Ռուսաստանի և Սիրիայի հակառակորդներին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար