25.11.2024
Der Spiegel. Սիրիայի վերականգնումը`դարի խնդիր
prev Նախորդ նորություն

Գների աննորմալ թռիչք Թուրքիայում․ իշխանություններն առեւտրականների որս են սկսել

Թուրքիայի առեւտրի նախարարությունը տեսչություններ կանցկացնի այն ընկերություններում, որոնք լիրայի անկայունության ֆոնին «աննորմալ» բարձր գներ են սահմանել, հայտնում է Hyurriet-ը։


Նախարարությունը ստուգումներ է անցկացրել Թուրքիայի բոլոր նահանգներում այն խոսակցություններից հետո, որ մի քանի սպեկուլյանտներ բարձրացրել են տարբեր ապրանքների գները՝ օգտագործելով ֆինանսական շուկայում ժամանակավոր անկայությունը։ Տեսչությունն ուղղված է այն վաճառողներին բացահայտելուն, որոնք չեն տուժել ինքնարժեքի ու արժութային փոխարժեքի աճից, բայց, այնուամենայնիվ, բարձրացրել են գները։


Հայտարարության համաձայն՝ նախարարությունը վարչական գործընթացներ է սկսել նրանց դեմ, որոնք «ոչ նորմալ կերպով բարձրացրել են գները» կամ դիմել են գների բարձրացման քողարկմանը պարենային ապրանքների ծավալի կրճատման հաշվին։