25.11.2024
Սիրիացի գրոհայինները մեկ օրում 45 տոննա զինամթերք են հանձնել
prev Նախորդ նորություն

Ուզբեքստանը հետաքրքրված է Բաքու-Թբիլիսի-Կարսով

Ուզբեքստանը հետաքրքրված է ընդլայնել արտաքին բեռնափոխադրումները Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ուզբեքստանի դեսպան Շերզոդ Ֆայզիևը:


Նա նշել է, որ ԲԹԿ—ով այժմ իրականացվում են փոխադրումներ Կենտրոնական Ասիայից `Կասպից ծովով դեպի Կովկաս:


Ըստ նրա, ԲԹԿ-ի գործարկումն ու Ալյաթ նավահանգստի կառուցումը թույլ կտա մեծացնել տարածաշրջանի տրանսպորտային-կոմունիկացիոն ներուժը:


Նա հավելել է, որ Ադրբեջանը նույնպես հետաքրքված է Ուզբեքստանի ներուժով ու կարող է օգտագործել Նավոի ազատ տնտեսական գոտին: