24.11.2024
Թուրքիայում 14 տոկոսով աճել է գազի ու էլեկտրականության գինը
prev Նախորդ նորություն

Իրանի միջուկային համաձայնագիրը հաստատել է Թեհրանի օրինաչափությունը․ Զարիֆ

Իրանի միջուկային համաձայնագիրը հաստատել է Իրանի օրինաչափությունը։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ ելույթով հանդես գալով երկրի խորհրդարանում, փոխանցում է Tasnim-ը։


Պատասխանելով պատգամավորներից մեկի նկատառմանը, որ Իրանի միջուկային համաձայնագիրը անհաջող ավարտ ունեցավ, Զարիֆը նշել է, որ այդ գործարքը հաստատեղ Իրանի օրինաչափությունը։


«Սկզբում դուք (մի քանի իրանցի պատգամավորներ) հայտարարում էիք, թե քանի որ գործարքը համապատասխանում է ԱՄՆ-ի շահերին, նրանք երբեք դուրս չեն գա դրանից»,-նկատել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն դուրս է եկել համաձայնագրից, որովհետեւ Իրանը նախկինի պես հավատարիմ է իր պարտավորություններին։