ԱՄՆ-ի պատժամիջոցները միջազգային օրենքների բացահայտ ոտնահարում են. Խոշռու
ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ Ղոլամալի Խոշռունը ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հեռանալը և Իրանի դեմ այդ երկրի պատժամիջոցների վերականգնումը միջազգային օրենքների բացահայտ ոտնահարում է անվանել և ընդգծել, որ միջազգային հանրությունը պիտի ընդդիմանա միջազգային իրավունքի համակարգի դեմ ոտնձգությանը:
Նա նշել է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռանալը բազմակողմ դիվանագիտության համար աղետ էր. «Ծայրահեղ միահեծանության, բացարձակ կամայականության և համաշխարհային հիմնարար կառույցների հետ չհամագործակցելու ուրվականը սպառնում է ոչ միայն Իրանին, այլ ողջ աշխարհին»:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը, նաև անդրադառնալով Իրանի հետ առևտրական գործարքներ կնքելու կապակցությամբ այլ երկրներին ուղղված Թրամփի ազդարարությանը, հավելել է. «Սա առաջին անգամ է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի մի անդամ պատժվում է ոչ թե այդ խորհրդի բանաձևը ոտնահարելու, այլ դրան հավատարիմ մնալու պատճառով»: