Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հնարավոր է զբաղեցնի երկրի խորհրդարանի նախագահի պաշտոնը: Այս մասին հայտնում է Hurriyet-ը: Նա նշել է, որ, եթե Թուրքիայի նախագահն առաջադրի իր թեկնածությունը այդ պաշտոնում, ապա ինքը պատրաստ է զբաղեցնել այն: Խորհրդարանի առաջին նիստը կկայանա հուլիսի 8-ին: