25.11.2024
Իսրայելը Սիրիայից պահանջում է 1974 թ.-ի համաձայնագրի հստակ կատարում
prev Նախորդ նորություն

ԱՄՆ–ում ադրբեջանցիների հանցավոր խմբավորում են բացահայտել

ԱՄՆ իրավապահ մարմինները կազմակերպված հանցավոր խմբավորում են բացահայտել, որոնք զբաղվում են ավտոմեքենաների մեքենայություններով, որոնց կազմի մեջ են մտնում նաեւ Ադրբեջանի քաղաքացիներ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։


Խմբավորումը բաղկացած է եղել 25 մարդուց՝ 2 Ուկրաինայի քաղաքացիներ, 2–ը՝ Լատվիայից, 4—ը՝ Ադրբեջանից, 7-ը՝ Ռուսաստանի քաղաքացիներ, 5–ը՝ Վրաստանի քաղաքացիներ, 3-ը՝ ղազախստանցի, ինչպես նաեւ մեղադրյալների մեջ կան ԱՄՆ եւ Թուրքիայի քաղաքացիներ։


Նախօրեին Միչիգանում եւ Ֆլորիդայում ձերբակալվել էին բանդայի մի քանի անդամներ, Նյու Յորքում ձերբակալվել է 11 մարդ։


Մեղադրանքների էությունն այն է, որ հանցագործները մեքենաներ գնել ցանկացող քաղաքացիներից վերցրել էին գումարները եւ անհետացել։ Զոհերը նրանց իրենք էին գտել կեղծ հայտարարությամբ։


Խմբավորման անդամներին մեքենայությունների համար սպառնում է մինչեւ 30 տարվա ազատազրկում, հանցագործներին լրացուցիչ մեղադրանք կառաջադրվի փողերի լվացման համար, որի համար պատիժը մինչեւ 20 տարվա ազատազրկում է նախատեսված։