25.11.2024
Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ չի փոխվել. Չավուշօղլու
prev Նախորդ նորություն

Իսրայելը Սիրիայից պահանջում է 1974 թ.-ի համաձայնագրի հստակ կատարում

Իսրայելը պնդում է Սիրիայի կողմից 1974 թվականին կնքված զորքերի տարանջատման համաձայնագրի հստակ կատարման շուրջ:


Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն՝ մեկնաբանելով միջադեպը, որի ժամանակ իսրայելական զինվորականները սիրիական ռազմական ինքնաթիռ են խոցել:


«Ես բազմիցս ասել եմ եւ հստակ հասկացնել եմ տվել, որ մենք չենք կարող թույլ տալ նմանատիպ խախտումներ, մենք թույլ չենք տա ռազմական գործողությունների ներթափանցում մեր տարածք ո՛չ ցամաքից, ո՛չ օդից»,-հայտարարել է Նեթանյահուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը: