Չի կարելի հույսեր կապել եվրոպացիների հետ բանակցության հետ. Լարիջանի
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է. «ՀԳՀԾ-ի գոյատևման շուրջ Եվրոպայի հետ բանակցությունը շարունակվում է, սակայն դրա հեռանկարն այնքան էլ լուսավոր չէ»:
Ալի Լարիջանին Ղոմ քաղաքում ընդգծել է. «Ինչպես նշել է մեծարգո առաջնորդը, Եվրոպայի հետ բանակցություն է տեղի ունենում, բայց չի կարելի մեծ հույսեր ունենալ, որ եվրոպացիների հետ բանակցությունները կկարողանան արդյունքի հանգել»:
Լարիջանին նկատել է, որ ներքին պոտենցիալի ու ընդունակությունների վրա հիմնվելով կարելի է զարգացման միջոց ծառայեցնել թշնամիների գործադրած ճնշումները: Նա հավելել է. «Եթե երկրում ներդրման համար միջավայր ստեղծվի, հնարավոր կլինի կարգավորել խնդիրների մեծ մասը»:
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն անդրադարձել է նաև այն հանգամանքին, որ կարելի է Իրանի հանդեպ ԱՄՆ-ի վերաբերմունքը համեմատել այլ երկրների հետ, հավելելով. «Սաուդցիների համար ամոթալի է, որ մի հեռախոսազանգով 250 միլիարդ դոլար վճարում են ԱՄՆ-ի մի ենթակառուցվածքի վերանորոգման համար և կամ 110 միլիարդ դոլար արժողությամբ զինտեխնիկա են գնում»: