29.07.2025
Թուրքիան մտադիր չէ հանուն ԱՄՆ-ի դադարեցնել Իրանի հետ հարաբերությունները. Էրդողան
prev Նախորդ նորություն

Էրդողանը կոտորում է քրդերին, բանտ է նետում իր հազարավոր քաղաքացիների․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնչեցրած խոսքերը, երբ նա Իսրայելն անվանել էր «սիոնիստական, ֆաշիստական և ռասիստական պետություն»։


Հիշեցնենք, որ Էրդողանը քննադատել էր Իսրայելի խորհրդարանի կողմից ընդունված պետության հրեական բնույթի մասին օրենքն ու անգամ նշել, որ «Հիտլերի հոգին վերածնվել է որոշ իսրայելցի ղեկավար պաշտոնյաների մեջ»։


Ինչպես փոխանցում է BBC-ի թուրքական ծառայությունը, Նեթանյահուն, ի պատասխան Թուրքիայի նախագահի այս հայտարարությունների, վերջինիս մեղադրել է քրդերի ու սիրիացիների զանգվածային կոտորածների համար։


«Էրդողանի ղեկավարությամբ Թուրքիան բռնել է մութ բռնապետության ճանապարհը։ Էրդողանը կոտորում է քրդերին ու սիրիացիներին, բանտ է նետում իր հազարավոր քաղաքացիների։ Այս «մեծ» ժողովրդավարի քննադատությունը մեր նոր ընդունած օրենքի հանդեպ պարզապես հաճոյախոսություն է», - ասել է Նեթանյահուն։

Չի կարելի հույսեր կապել եվրոպացիների հետ բանակցության հետ. Լարիջանի
Հաջորդ նորություն next
 Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար
29.07.2025
Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար