25.11.2024
Փորձագետ. Թուրքիան աստիճանաբար տարանջատվում է Արևմուտքից
prev Նախորդ նորություն

Ասադ. Սիրիայի բանակը ձախողելու է ԱՄՆ-ի ու Իսրայելի նախագծերը

Սիրիայի բանակն այս երկրի ամուր վահանն է թշնամության ու չարիքի փոթորիկներին դիմակայելու համար, և մեկը մյուսի հետևից ձախողեցնելու է ամերիկա-սիոնիստական նախագծերը: Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:


Սիրիայի բանակի հիմնադրման 73-ամյակի առիթով այդ երկրում լույս տեսնող «Ջեյշ Ալ-Շաաբ» պարբերականին տված հարցազրույցում Ասադն ասել է. «Սիրիայի բանակը նպատակային ահաբեկչությանը և ահաբեկիչների տարածաշրջանային ու միջազգային հովանավորներին դիմակայելու հարցում մեծ ձեռքբերումներ ու հաղթանակներ է ունեցել»:


Ընդգծելով, որ այս հաղթանակները ձեռք են բերվել անցած յոթ տարիների ընթացքում, մեծ զոհողությունների շնորհիվ, Ասադը հստակեցրել է. «Այս զոհողությունների շնորհիվ այսօր խաղաղություն է տիրում Սիրիայի շատ շրջաններում, ներառյալ Հոմսում, Հալեպում, Դեյր Էլ Զորում , արևելյան Ղութայում ,արևմտյան Ղութայում և Բադիեում»:


Բաշար Ասադը նաև նշել է, որ Սիրիայի որոշ հատվածներ թաքֆիրական ահաբեկիչների վերահսկողության տակ անցնելը ամերիկա-սիոնիստական նախագծի մի մասն էր,որ Դիմադրության ուժերը խիզախորեն դիմակայեցին դրան»: