25.11.2024
Իրանում բողոքի ցույցեր են
prev Նախորդ նորություն

Իրանի ներքին գործերի նախարար. ԱՄՆ-ը չի համարձակվի պատերազմի մեջ մտնել Իրանի հետ

Ամերիկացիները լավ գիտեն, որ եթե նրանք պատերազմի նախաձեռնողներ լինեն, նրանք չեն ավարտի պատերազմը, եւ չեն կարողանա որոշել պատերազմի ծավալը: Այս մասին ասել է Իրանի ներքին գործերի նախարարը:

Ռահմանիֆազլին ընդգծել է, որ Միացյալ Նահանգները չի համարձակվի պատերազմի մեջ մտնել Իրանի հետ:
Նրա խոսքով, ԱՄՆ պետական պաշտոնատարները գիտեն, որ ռազմական ոլորտում ոչինչ չեն կարող անել:

Ռահմանիֆազլին, անդրադառնալով ԱՄՆ-Իրան բանակցությունների հարցին, նշել է նաև, որ Իրանը չի վստահում Միացյալ Նահանգներին և պատրաստ չէ բանակցել կեղծ ու ստախոս կառավարությունների հետ:

«ԱՄՆ-ի վերադարձը ՀԳՀԾ և աշխարհից ներողություն խնդրելը ԱՄՆ-ի հետ բանակցությունների ամենակարևոր նախապայմաններն են»: