Վրաստանի ԱԳ նախկին նախարարը կառաջադրվի նախագահական ընտրություններում
Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար, խորհրդարանի անկախ պատգամավոր Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել Է, որ մտադիր Է մասնակցել նախագահական ընտրություններին, որոնք տեղի են ունենալու հոկտեմբերի 28-ին:
«Ես որոշում եմ ընդունել իմ թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում»,-հայտարարել Է նա օգոստոսի 6-ին Թբիլիսիում կայացած բրիֆինգի ժամանակ:
Զուրաբիշվիլին հավելել Է, որ հաղթելու դեպքում աշխատելու Է երկրի կայունությունն ու միավորումն ապահովելու համար: Ավելի վաղ վրացական ԶԼՄ-ները հայտնել են, որ Զուրաբիշվիլին դիմում Է ներկայացրել Ֆրանսիայի քաղաքացիությունից հրաժարվելու մասին: Օրենքի համաձայն, Վրաստանի նախագահը չի կարող ունենալ այլ երկրի քաղաքացիություն: ԶԼՄ-ները նաեւ պնդում են, որ «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը, որի անդամները չեն բացառում, որ ընդհանրապես կհրաժարվեն նախագահի իրենց թեկնածուին առաջադրելուց, կարող Է աջակցություն հայտնել Զուրաբիշվիլիին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: