25.11.2024
Մոլդովան կմասնակցի Ադրբեջանի էներգետիկ-տրանսպորտային նախագծերին. Դոդոն
prev Նախորդ նորություն

Հարավային Օսիայի նախագահը Բաշար ալ-Ասադին պարգևատրել է շքանշանով

Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը սիրիացի պաշտոնակից Բաշար ալ-Ասադին է հանձնել հանրապետության գերագույն պարգևը՝ Ուացամոնգի շքանշանը:


Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Հարավային Օսիայի ղեկավարի մամլո ծառայությանը: «Թույլ տվեք ինձ հանձնել Հարավային Օսիայի ժողովրդի երախտագիտության այս բարձր պարգևը մեր հանրապետության անկախությունը ճանաչելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ:


Վերջինս հիշեցրել է, որ ժամանակին նման շքանշաններ են հանձնվել Վենեսուելայի և Նիկարագուայի նախագահներ Ուգո Չավեսին և Դանիել Օրտեգային:


Ասադը, իր հերթին, Բիբիլովին է հանձնել Օմեյադների շքանշանը, որով Սիրիայում պարգևատրում են ռազմական և քաղաքացիական ոլորտներում մատուցած բացառիկ ծառայությունների համար:


Նախագահները նվերներով են նաև փոխանակվել. Բիբիլովն Ասադին դամասկոսյան պողպատից պատրաստված կովկասյան սուր է հանձնել, իսկ սիրիացի նախագահից ձեռագործ աշխատանք հանդիսացող գավաթ է ստացել՝ պատրաստված սիրիական ոճով: