6.04.2026
Հայաստանը Սիրիա է ուղարկում 94 տոննա մարդասիրական օգնություն
prev Նախորդ նորություն

Իրանի առաջնորդի խորհրդականը նշել է Սիրիայից և Իրաքից զինվորականների հեռանալու պայմանները

Իրանցի ռազմական խորհրդականները Սիրիան եւ Իրաքը կլքեն հենց այդ մասին Թեհրանին խնդրեն այդ երկրների կառավարությունները: Այս մասին ուրբաթ հայտարարել է Իրանի առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին՝ ելույթ ունենալով «Վալդայ» Միջազգային բանավեճերի ակումբում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նա շեշտել է, որ Իրանի ռազմական խորհրդականները Իրաքում եւ Սիրիայում են գտնվում այդ երկրների կառավարությունների խնդրանքով: «Երբ նրանք ասեն, որ մեր ռազմական խորհրդականների կարիքը չունեն, Իրանը այնտեղից հեռանալու ոչ մի կասկած չի ունենա»,- ասել է Վելայաթին:

Նրա կարծիքով՝ ահաբեկիչները կվերադառնան արաբական հանրապետություն, հենց Իրանն ու Ռուսաստանը այնտեղից հեռանան: «Հենց Սիրիայի կառավարությանը Իրանի եւ Ռուսաստանի աջակցությունը թուլանա, ահաբեկիչներն անմիջապես այնտեղ կվերադառնան»,- ասել է խորհրդականը:

Վելայաթին շեշտել է, որ Իրանը մտադիր է Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ին դիմակայել եւ Սիրիային կօգնի ագրեսիայի դեպքում: «Ամերիկացիներին կդիմակայենք հզոր կերպով,- ասել է նա: - Սիրիային կօգնենք դիմակայել ԱՄՆ ագրեսիային»:

Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան կառուցումը կարժենա 21.2 մլն դոլար
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար