25.11.2024
Զարիֆը՝ Իրանին ուղղված Թրամփի նախազգուշացումների մասին. տպավորություն չեն գործել
prev Նախորդ նորություն

Իրանն «Օդ-Օդ» կարգի նոր հրթիռի սերիական արտադրություն է սկսում

Իրանում հանդիսավորությամբ տրվել է «օդ-օդ» դասի նոր հրթիռի՝ «Ֆակուր»-ի արտադրության մեկնարկը:
Հրթիռը ստեղծվել է միջազգային վերջին տեխնոլոգիաներին համապատասխան:


Այն կարող է խոցել ամենատարբեր ինքնաթիռներ: Այս մասին ասել է հանդիսավոր միջոցառմանը ներկա Իրանի Պաշտպանության նախարար Ամիր Խաթամին:


Նա ընդգծել է, որ հրթիռը մշակվել է և կարտադրվի Իրանում: «Որոշ երկրներ տեխնոլոգիաները ներմուծում են, սակայն չեն կարողանում գործը մինչև վերջ հասցնել և ունենալ նոր տեսակներ: Ուժեղ երկիրը, ինչպես Իրանի Իսլամական Հանրապետությունն է, գիտական տեխնոլոգիական զարգացած բազայով կարող է ստեղծել այդ տիպի հրթիռների նոր մոդելներ»,- ասել է նախարարը:


Իրանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ խոսքը «Ֆակուր 90» հրթիռի վերջանական տարբերակի մասին է, որն առաջին անգամ ներկայացվել է 2013 թվականին, ռազմական շքերթի ժամանակ: