23.04.2025
Պատժամիջոցները կճնշեն Իրանի բնակչությանը. Ռոհանի
prev Նախորդ նորություն

Սիրիայում հաստատված են ավելի քան 25 հազար ահաբեկիչներ. Խոշռու

ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական դեսպանն ու ներկայացուցիչն ասել է «Համաձայն ՄԱԿ-ի զեկույցների, Սիրիայում հաստատված են 100 երկրներից ավելի քան 25 հազար ահաբեկիչներ»:


Ահաբեկչության դեմ պայքարի թեմայով ՄԱԿ-ի ԳԱ-ի նիստում, Ղոլամալի Խոշռուն ասել է. «Տարբեր երկրներում, նաև Սիրիայում ահաբեկիչների մեծաքանակ ներկայությունը վկայում է միջազգային հանրության կողմից շուտափույթ ուշադրություն ցուցաբերվելու անհրաժեշտության մասին, քանի որ սահմաններ չունեցող աշխարհում բոլորը քիչ թե շատ ենթակա են այս սպառնալիքին»:


«Անհրաժեշտ է, որ ահաբեկչության բարդ երևույթը դիմակայելու համար պետությունները միջազգային, տարածաշրջանային ու երկկողմ մասշտաբներով տեղեկությունների փոխանակման բնագավառում համագործակցություն պիտի ցուցաբերեն»,-հայտարարել է Խոշռուն:

Էրդողանը ցանկանում է դառնալ տարածաշրջանային խաղացող Մերձավոր Արևելքում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար