Թուրքական լիրան բոլոր ժամանակների ռեկորդն է գրանցել՝ 1 դոլարի դիմաց հասնելով 4.18 լիրայի։Թուրքիայում դոլարով ներդրում արած եւ ներմուծմամբ զբաղվող բազմաթիվ խոշոր ընկերություններ դոլարի թանկացման համատեքստում ծանր իրավիճակում են հայտնվել։ Թուրքական լիրան մեկ դոլարի դիմաց միայն վերջին մեկ ամսվա ընթացքում 3.7–ից հասել է 4.18–ի պատմական ռեկորդ գրանցելով։Թուրքիայի ֆինանսների նախարարը օրեր առաջ խորհուրդ էր տվել քաղաքացիներին սահմանափակել ծախսերը հնարավոր ճգնաժամից խուսափելու համար, սակայն նախագահ Էրդողանը նրան հրապարակային վիրավորել էր։Թուրքիայի Կենտրոնական բանկը եւս խուսափում է հայտարարություններ անելուց՝ վախենալով Էրդողանի հերթական զայրույթից։