Ասադ. ԱՄՆ–ն պետք է հեռանա Սիրիայից
Սիրիայի Արաբական Հանրապետության (ՍԱՀ) նախագահ Բաշար Ասադը պատմել է պետության ողջ տարածքը վերահսկողության տակ վերադարձնելու երկրի իշխանությունների ծրագրերի մասին։
«ԱՄՆ–ն պետք է հեռանա»,– ասել է նա։ Սիրիայի առաջնորդը RT-ին տված հարցազրույցում ասել է, որ ամերիկացիները առանց հիմքերի են ներխուժել Սիրիա, սակայն ժողովուրդն «այլևս չի հանդուրժի արտասահմանյան միջամտությունը»։
«Սա մեր հողն է, և այն ազատագրելը մեր իրավունքն ու պարտքն է։ Իսկ ամերիկացիները պետք է հեռանան, և վաղ թե ուշ դա տեղի է ունենալու»,– ասել է Ասադը։
Նա նշել է, որ Արևմուտքը, ԱՄՆ–ի գլխավորությամբ, փորձում է խոչընդոտել Սիրիայում իրավիճակի կարգավորմանը, և հավելել է, որ պատերազմից վատ բան չկա, սակայն ահաբեկիչների դեմ պայքարել կարելի է միայն ուժով, քանի որ երկխոսությունը նրանց համար ընդունելի չէ։