25.11.2024
Չեխական ռադիո. Հայաստանը փոքր, բայց հպարտ երկիր է
prev Նախորդ նորություն

Cumhuriyet. Թուրքիայում հունիսյան ընտրությունները հեշտ չեն անցնելու

Թուրքական լիրան վերջին երկու շաբաթվա ընթացքում կտրուկ արժեզրկվել է, ինչն էլ ազդել է ընտրողների տրամադրությունների վրա։ Նվազել է նաև նախագահ Էրդողանի աջակցությունը, ինչպես նաև «Ժողովրդական կոալիցիայի» (Cumhur ittifakı), որտեղ մտնում են Արդարություն և զարգացում ու Ազգայնական շարժում կուսակցությունը։

Օրերս Ստամբուլի հետազոտական կենտրոնի սոցհարցումը ցույց է տվել, որ Էրդողանին աջակցում է 44,02% ընտրող, իսկ մայիսի 16–ին այդ ցուցանիշը հասնում էր 47,79%, փոխանցում է Cumhuriyet–ը։

Եթե Էրդողանը 44%–ով անցնի երկրորդ փուլ, ապա նրա հակառակորդերի շանսերը մեծանում են։ «Ժողովրդական կոալիցիայի» ձայները նույնպես նվազում են`առաջին անգամ հասնելով 44,5%: Խոշոր քաղաքներում, այդ թվում Ստամբուլում, Արդարություն ու զարգացում կուսակցության ձայները գնում են «Լավ կուսակցությանը»` տնտեսական խնդիրների պատճառով։

Ըստ Cumhuriyet–ի հունիսի 24–ին կայանալիք ընտրություններում որոշիչ են լինելու քրդամետ կուսակցության ձայերը`քրդերը կդառնան ընտրական գործընթացների առանցքը։