22.04.2025
Էրդողանի վարկանիշն անկում է ապրում
prev Նախորդ նորություն

Իսրայելի ԱԳՆ-ն հետաձգել է Կնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ քննարկումները

Իսրայելի վարչապետ եւ արտաքին գործերի նախարար Բենիամին Նեթանյահուն ընդունել է երկրի ԱԳՆ հանձնարարականը Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի շուրջ քննարկումները Կնեսեթում հետաձգել մինչեւ Թուրքիայում հունիսի 24-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը: Այս մասին ասված է Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած կոմյունիկեում։

«Վարչապետ Նեթանյահուն ընդունել է ԱԳՆ հանձնարարականը Հայոց ցեղասպանության մասին օրենքի հարցով խորհրդարանական քննարկումները մինչեւ Թուրքիայում հունիսի 24-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտի պահը տեղափոխելու մասին, քանի որ այդ հարցի քննարկումները նախապես նշանակված օրը կարող են օգտագործվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախընտրական քարոզարշավում»,-ասված է փաստաթղթում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարցի քննարկումը նախատեսված էր հունիսի 3-ին։

Մայիսի 23-ին Կնեսեթը հավանություն էր տվել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով լիագումար քննարկում անցկացնելու առաջարկին` առաջարկին կողմ էին քվեարկել Իսրայելի խորհրդարանի 120 պատգամավորներից 16-ը, 10-ը դեմ էին քվեարկել։


 

Լիբերման. Իսրայելի ու Ադրբեջանի հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան