25.11.2024
Սատանովսկի. ԱՄՆ–ի գլխավոր նպատակը Գյումրիում ռուսական բազայի չեզոքացումն է
prev Նախորդ նորություն

Handelsblatt. Առանց ՌԴ–ի օգնության ՀՀ–ն չի կարողանա պահել Ղարաբաղը

Ընդդիմությունը ցանկանում է գրավել իշխանությունը ՀՀ–ում։ Սակայն իշխանափոխությունը կարող է հեռու գնացող հետևանքներ ունենալ Մոսկվայի ու Բրյուսելի հետ հարաբերությունների վրա, ինչպես նաև Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի, փոխանցում է Handelsblatt–ը։

Մինչև այս պահը ՌԴ–ն ու ԱՄՆ–ն զուսպ են գնահատում ՀՀ–ում իշխանության համար պայքարը։ Մոսկվան նաև հանգիստ վերաբերվեց Սարգսյանի հրաժարականին, ով սահմանադրությունը փոխելով ցանկանում էր նախագահական կառավարումը փոխարինելով խորհրդարանականի`պահպանել իշխանությունը։

Սարգսյանն ԵԱՏՄ–ին անդամակցելուն զուգահեռ նաև բանակցություններ էր վարում ու համագործակցում Բրյուսելի հետ։
Առանց ՌԴ–ի օգնության ՀՀ–ն չի կարողանա պահել Ղարաբաղը` հայերով բնակեցված տարածքը, որը խորհրդային տարիներին փոխանցվել էր Ադրբեջանին։

Նշվում է, որ հայկական նոր իշխանությունների ուժեղ կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է ճակատագրական լինել ՀՀ–ի համար` հիշելով Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի փորձը, որոնք տարածքներ կորցրեցին։