25.11.2024
Կոալիցիոն ուժերն անցել են Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարի վերջնական փուլի իրագործմանը
prev Նախորդ նորություն

ԱՄՆ–ն վտանգի տակ է դնում միջազգային անվտանգությունը. Իրանի խորհրդարանի խոսնակ

Իրանը մի քանի շաբաթ կսպասի մինչեւ Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ որոշման հետ կապված միջոցներ ձեռնարկելը։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Լարիջանին՝ նշելով, որ այդպիսով Իրանը կապացուցի բոլորին, որ երկիրը օգտագործել է բոլոր հնարավոր խաղաղ ճանապարհները, փոխանցում է Mehr–ը։

Նրա խոսքով՝ ամերիկացի ժողովրդի վրա ծանրացել է եսասեր, դիլետանտ քաղաքական գործիչ։ «Միթե՞ այդպիսի հիմար միջոցները ամոթալի չեն երկրի համար, որը համաշխարհային կառավարման է ձգտում։ Միթե՞ դա իսկապես արժանի միջոց է Թրամփի համար ծախսել բոլոր ջանքերը ԱՄՆ նախորդ նախագահի կողմից արվածը ոչնչացնելու համար»,–նշել է Լարիջանին։

Նա նշել է, որ Թրամփի պատճառով համաշխարհային անվստահությունը ԱՄՆ պարտավորությունների նկատմամբ աճել է, միաժամանակ Իրանը ապացուցել է, որ նախընտրում է երկխոսությունն ու տարաձայնությունների կարգավորման քաղաքական միջոցները։ Միացյալ Նահանգները վտանգի տակ է դնում միջազգային անվտանգությունը՝ ունենալով միջուկային ռումբի ու մարտագլխիկների մեծ արսենալ, որը երկիրը մշտապես կատարելագործում է։

Շեշտելով, որ Թրամփի հետ ավելի լավ է ուժի դիրքերից խոսել, Լարիջանին նշել է. «Այս իրավիճակում Իրանը պարտավոր չէ հրաժարվել իր միջուկային ծրագրի հարցով նախկին դիրքորոշումից»։