24.11.2024
ԱՄՆ–ն այլեւս չի ցանկանում համագործակցել աշխարհի մյուս երկրների հետ. Յունկեր
prev Նախորդ նորություն

Ռուսաստանի ԱԳՆ-ում զսպվածության կոչ են արել Իրանին եւ Իսրայելին

Իսրայելի կողմից Սիրիային հասցված հրթիռային հարվածները մտահոգություն են առաջացնում Ռուսաստանի Դաշնության մոտ. Մոսկվան կողմերին զսպվածության կոչ է անում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Իսրայելի պաշտպանության բանակը տեղեկացրել է, որ անցյալ գիշեր հարձակում է իրականացրել Սիրիայում իրանական «Ալ Քուդս» կազմավորումների տասնյակ ռազմական թիրախների վրա: Իսրայելի բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ Իսրայելը նախօրոք տեղյակ էր պահել ռուս զինվորականներին Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում տեղակայված իրանական ուժերի կողմից Սիրիայի դեմ ուղղված հրթիռային հարվածների մասին:


«Իհարկե, դա մտահոգություն է առաջացնում բոլորի մոտ»,- KazanSummit-ի շրջանակներում լրագրողներին ասել է Բոգդանովը: «Մենք կապի մեջ ենք բոլոր կողմերի հետ եւ զսպվածության կոչ ենք անում իսկապես բոլորին»,- հավելել է նա: