25.11.2024
Քաղաքագետ. Իսրայելը պատրաստ է լոբբինգ անելու Ադրբեջանի շահերը
prev Նախորդ նորություն

Քիմիական հարձակման պնդումները ԱՄՆ-ի կեղծ քարոզչական հնարքն է․ Վելայաթի

Ամեն անգամ, երբ Միացյալ Նահանգների աջակցությունը ստացող վարձկանները ուժեղ հարված են ստանում Սիրիայում, ԱՄՆ-ն դիմում է Դամասկոսի կողմից քիմիական հարձակման կեղծ մեղադրանքներին։ Այս մասին Tasnim-ին տված հարցազրույցում հայտնել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։

Նա հերքել է ԱՄՆ մեղադրանքները այն մասին, որ Սիրիայի իշխանությունները Դումայում քիմիական հարձակում են իրականացրել՝ մեղադրանքներն կեղծ քարոզչական հնարք անվանելով։ Նրա խոսքով՝ աշխարհում ոչ ոք չի հավատա քարոզչությամբ հայտնի ԱՄՆ-ի պնդումներին։


Վելայաթին նաև հաստատել է Իրանի հանձնառությունը` Սիրիայի ժողովրդին եւ նրա օրինական կառավարությանը աջակցելու հարցում: