25.11.2024
Քաղաքագետ. ԱՄՆ–ն չի կարող ներխուժել Սիրիա առանց համաժողովրդական դիմադրության
prev Նախորդ նորություն

Սիրիական բանակն ամբողջական վերահսկողություն է սահմանել Արևելյան Ղուտայում

Հայտնի է, որ Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնի հետ համատեղ իրականացվում է «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորման՝ Դումայում մնացած վերջին գրոհայինների դուրսբերումը:


ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ կառավարման պետի առաջին տեղակալ Վիկտոր Պոզնիխիրն իր հերթին տեղեկացրել է, որ հանձնված գրոհայիններն իրենց են հանձնել ավելի քան 400 միավոր զենք, այդ թվում ՝ խոշոր տրամաչափի գնդացիրներ, նռնականետներ, ինքնաձիգներ և այլն:


Ընդհանուր առմամբ, Դումայից հաջողվել է դուրս բերել 165 000 մարդու և ազատել գրոհայինների մոտ պահվող 250 պատանդի:


Պոզնիխիրը նաև շեշտել է, որ Դումայի բնակիչներին մատակարարվում է անհրաժեշտ մարդասիրական օգնություն՝ թե՛ Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնի, թե՛ ՄԱԿ-ի կողմից: