Իրանի արևմուտքում կործանվել է մասնավոր ինքնաթիռ, որում գտնվել է հայտնի թուրք գործարար Հյուսեյն Բաշարանի դուստրն ու վերջինիս 7 ընկերները: Նրանք վերադառնում էին ԱՄԷ-ից, որտեղ նշել էին Մինա Բաշարանի միայնակ կյանքին հրաժեշտի խնջույքը. մարտի 28-ին Մինան պատրաստվում էր ամուսնանալ: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, ինքնաթիռում եղել է 11 մարդ: Մինա Բաշարանին պատրաստում էին հոր փոխարեն հոլդինգի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելուն, նա 2013 թվականից ընդգրկված է հոլդինգի տնօրենների խորհրդի կազմում: Ինքնաթիռը պատկանել է Başaran Holding ընկերությանը: