25.11.2024
Սանդերս. ՌԴ–ն պետք է մնա Սիրիայում խաղաղ կարգավորման գործընթացի մասնակիցը
prev Նախորդ նորություն

Էրդողանը զայրացրել է քրիստոնյաներին մահմեդական աղոթքով Ստամբուլի Այա Սոֆիա տաճարում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղուրանից տողեր է ընթերցել նախկին ամենամեծ քրիստոնեական եկեղեցին հանդիսացող Ստամբուլի Սուրբ Սոֆիա (Այա Սոֆիա) տաճարում՝ առաջացնելով քրիստոնյաների դժգոհությունը:

Էրդողանն ընթերցել է Ղուրանի առաջին տողերն այն մարդկանց հոգիների պատվին, «որոնք ժառանգություն են թողել տաճարը, հատկապես Ստամբուլը նվաճողների»,- հայտնում է The Independent-ը: Էրդողանը ելույթ է ունեցել արվեստների փառատոնի բացմանը՝ արարողությունն անցել է Սուրբ Սոֆիայի տաճարում (Այա Սոֆիա), որը հիմա որպես թանգարան է գործում:

Էրդողանի արարքը վրդովմունք է առաջացրել Հունաստանում, որի բնակչության 98 տոկոսը ուղղափառ է: Աթենքը դեմ է Էրդողանի կրոնական արտահայտություններին նախկին քրիստոնեական տաճարում՝ ընդգծելով թանգարանի աշխարհիկ բնույթը: