Քրդերի ինքնապաշտպանական ջոկատները (YPG) Սիրիայի կառավարական բանակի վերահսկողությանն են հանձնել Հալեպի մի շարք շրջաններ:Մասնավորապես քրդական խմբավորումները բանակին են հանձնել նախկինում իրենց հսկողության տակ հայտնված Ալ Հալյակ, Բաիդին, Աշ Շաֆիֆ և Շեյխ Հիդր շրջանները: Ակնկալվում է, որ առաջիկայում քրդերը բանակին կփոխանցեն նաև Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիա շրջանները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:Վերոնշյալ շրջաններում կվերսկսեն աշխատքնը պետական ինստիտուտները Սիրիայի դրոշի ներքո:Փետրվվարի 9-ին սիրիական բանակը հայտարարեց, որ Հալեպ և Համա գավառներն ամբողջապես ազատագրվել են ահաբեկիչներից: