23.04.2025
Neue Zürcher Zeitung. Թուրքիան դարձել է Մերձավոր Արևելքի փոքրիկ մոդելը
prev Նախորդ նորություն

Ասադ. Սիրիան, ահաբեկչության դեմ պայքար մղելով, պաշտպանում է աշխարհի բոլոր երկրներին

«Դուք պատերազմում եք ահաբեկչության դեմ, ոչ միայն Սիրիան, այլև աշխարհի բոլոր երկրներն այդ երևույթից պաշտպանելու համար»: Այս մասին Դամասկոսի արևելյան Ղութայում դիրքեր այցելելով հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: 

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Բաշար Ասադը Սիրիայի բանակայիններին ասել է, որ ահաբեկիչներին սպանելու համար սիրիացի բանակայինների արձակած գնդակը փոխում է աշխարհի հավասարությունները և Սիրիայի բանակայինների առաջընթացը փոխում է աշխարհի քաղաքական քարտեզը:

Ասադն ահաբեկչության դեմ Սիրիայի բանակայինների պայքարը պանծալի է համարել և հավաստիացրել է, որ այս ուժերը ինչպես Սիրիայի անկախությամբ պատմական քայլ վերցրեցին, այնպես էլ այսօր շարունակում են պատմություն կերտել:

Իրանում ձերբակալվել է նախկին փոխնախագահը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան