23.04.2025
Ասադ. Սիրիան, ահաբեկչության դեմ պայքար մղելով, պաշտպանում է աշխարհի բոլոր երկրներին
prev Նախորդ նորություն

Իրանում ձերբակալվել է նախկին փոխնախագահը

Իրանում ձերբակալվել է երկրի նախկին փոխնախագահ Էսֆանդիյար Ռահիմ Մաշային, որը նախկին նախագահ Համիդ Բագայի դաշնակիցներից էր: Այս մասին հաղորդում է IRNA-ն՝ հղում անելով Գլխավոր դատախազությանը:

Գործակալության տվյալներով՝ փոխնախագահի դեմ գործ է բացվել երկրի քաղաքական էլիտայի դեմ քարոզչության համար: Ինչպես հաղորդում է գործակալությունը, նրան ձերբակալելու առիթ է դարձել նաև այն, որ քաղաքական գործիչը այրել է նախկին նախագահի մեկ այլ կողմնակցի ազատազրկման մասին վճիռը:

Ավելի վաղ հաղորդվել է Մահմուդ Ահմադինեժադի ձերբակալության մասին այն պատճառով, որ նա աջակցել և հրահրել է դեկտեմբերի վերջերին սկսված փողոցային բողոքի ցույցերը: Ավելի ուշ Իրանի նախկին նախագահի փաստաբանը հերքել էր այդ տեղեկատվությունը:

Քաղաքագետ. Ռուսաստանցիներն ընտրելիս հաշվի են առել Պուտինի ծրագիրն ու անձնական հատկանիշները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան