25.11.2024
Ադրբեջանը դյուրացնում է վիզային ռեժիմն Իրանի հետ
prev Նախորդ նորություն

Թրամփը լրջորեն տրամադրված է Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկացրել է, որ Իրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային գործարքից դուրս գալու հարցում լրջորեն է տրամադրված, փոխանցում է ՏԱՍՍ-ը:


«Հաջորդ ամիս միջուկային գործարքի պայմանները (Իրանի կողմից կատարվող) հաստատելու հերթական ժամկետն է, եւ դուք կտեսնեք, թե ինչպես կվարվեմ: Իրանը մինչեւ հիմա հրաժարվում է ինչպես հարկն է վերաբերվել աշխարհի այս հատվածին եւ ընդհանրապես ամբողջ աշխարհին: Իրանում մեծ թվով վատ բաներ են կատարվում»,- ասել է Թրամփը՝ Սպիտակ տանը Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ հանդիպման ժամանակ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին:


Թրամփը նկատի ունի 2015-ի հուլիսին ստորագրված Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի համաձայնագիրը՝ ուղղված Թեհրանի միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի կարգավորմանը:


Ի պատասխան նախկինում ՄԱԿ ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցները հանելուն՝ Իրանը պարտավորվում էր սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային վերահսկողության տակ: Համաձայնագիրը իրականացման փուլ է մտել 2016 թվականի հունվարին: