23.04.2025
Քաղաքագետ. Ռուսաստանցիներն ընտրելիս հաշվի են առել Պուտինի ծրագիրն ու անձնական հատկանիշները
prev Նախորդ նորություն

Էրդողանն առաջարկել է դպրոցներում ուսումնասիրել օսմանյան թուրքերենը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դպրոցնելում պետք է ուսումնասիրվի թուրքերենի օսմանյան տարբերակը, և մեղադրել է հանրապետական ժամանակաշրջանը թուրքերենի «ոչնչացման» համար:

«Սա նորագույն պատմության ամենամեծ խնդիրն է, երբ մեր լեզուն դարձավ քաղաքական բանավեճերի առարկա: Հանուն «լեզվական հեղափոխության» մեր թուրքերենը զոհ է դարձել տհաճ, տխուր և անհոգի բառերի: Մեր ազգի և նրա հին քաղաքակրթության միջև կապը հարցականի տակ է դրվել»,- ասել է Էրդողանը:

«Ես կարծում եմ՝ այն ժամանակաշրջանը, որը ոչնչացրել է մեր լեզվի հարստությունը, անցել է: Բայց նաև կարծում եմ, որ ոչնչացումը շարունակվում է: Ուստի ես համարում եմ, որ ավելի լավ կլիներ, եթե դպրոցներում սովորեին օսմանյան թուրքերեն»,- հավելել է Էրդողանը:

Կաշառակերության գործով ձերբակալվել է Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալը. ՊՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան