23.04.2025
Մեզ աջակցում է Թուրքիայի ընտրողների 22%–ը. Աքշեներ
prev Նախորդ նորություն

Զարիֆ. «Իրանի հրթիռային կարողության քննադատումը «բացարձակ կեղծիք» է»

ԻԻՀ ԱԳ նախարարն Իրանի հրթիռային կարողության նկատմամբ ԱՄՆ-ի և եվրոպական երեք երկրի դիրքորոշումը «բացարձակ կեղծիք» է գնահատել:

Թվիթերում Մոհամմեդ Ջավադ Զարիֆը պարզաբանել է ԱՄՆ-ի և եվրոպական երեք երկրների կողմից տարածաշրջանի որոշ երկրներին մատուցած ծառայությունները, գրելով. «Մեզանից զենք գնեք, իսկ մենք ձեզ ծառայություններ ենք մատուցելու հարևան երկրին ճնշելով՝ իր պաշտպանական կարողությունից հրաժարվելու համար: Իրանի հրթիռային ու պաշտպանական կարողության քննադատումը և միաժամանակ հարյուրավոր միլիոնավոր դոլարների զենքեր տարածաշրջան առաքումը, ԱՄՆ-ի և եվրոպական երեք երկրի ցուցադրած «բացարձակ կեղծիքն» է»:

Գերմանիան, Ֆրանսիան և Բրիտանիան միջուկային համաձայնությունում մնալու համար Դոնալդ Թրամփին խրախուսելու հայտարարությամբ, Եվրամիությանն առաջարկել են Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառել, համաձայն որի Իրանի հրթիռային ծրագրին և Սիրիայում Թեհրանի գործունեության մասնակիցները հայտնվելու են թիրախում:

Փորձագետ. Թուրքիան ինտենսիվորեն բնակեցնելու է Աֆրինը «ոչ քրդական» փախստականներով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան