10.06.2025
Զարիֆ. «Իրանի հրթիռային կարողության քննադատումը «բացարձակ կեղծիք» է»
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Թուրքիան ինտենսիվորեն բնակեցնելու է Աֆրինը «ոչ քրդական» փախստականներով

Աֆրինում Թուրքիան նախատեսում է ստեղծել քվազիանկախ ինքնակառավարման օրգաններ քրդական մեծամասնությունից, պարտիզանական գործողություններ իրականացնել Քրդական բանվորական կուսակցության դեմ։ Այդ մասին հայտարարել է թուրքագետ Տիմուր Ահմեդովը։


Նա նշել է, որ Թուրքիայի համար այժմ ամենաբարդը Աֆրինում լեգիտիմ իշխանության հաստատումն է։


Փորձագետ Գրիգորի Լուկյանովը հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է տեղի «ճնշված» քրդերից ստեղծել տեղական ինքնակառավարում։


Լուկյանովը կասկած է հայտնել, որ Անկարային կհաջողվի մարգինալ քրդական քաղաքական գործիչներից արդյունավետ իշխանություն ձևավորել Աֆրինում։


Նա հավելել է, որ իր ռազմական հաջողությունը ամրապնդելու համար Թուրքիան պետք է Աֆրինը ինտենսիվորեն բնակեցնի «ոչ քրդական» փախստականներով, որոնք այժմ Թուրքիայում են։ 

Ադրբեջանը դյուրացնում է վիզային ռեժիմն Իրանի հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը